Վիեննայում ահաբեկչություն է կանխվել
BBC-ն՝ հղում անելով Ավստրիայի ՆԳՆ ղեկավար Վոլֆգանգ Սոբոտկային հայտնում է,որ Վիեննայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի 18-ամյա քաղաքացու, որը ծրագրել է ահաբեկչական հարձակում գործել: Հիմքեր կան կարծելու, որ ձերբակալվածն իսլամիստական հայացքների հետևորդ է, և նրա գործողություններում ջիհադիստական դրդապատճառ է դիտվում,ասել է նախարարը: Ոստիկանությունում դիմել են երկրի բնակիչներին՝ կոչ անելով զգոնություն ցուցաբերել և հայտնել կասկածելի մարդկանց և առարկաների մասին: «Մենք այդ մարդու մասին տեղեկություն ստացել ենք արտասահմանյան երկրների հետախուզական ծառայություններից»,- նշել է Սոբոտկան:
