Աստանայում տեղի է ունեցել Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը
ТАСС գործակալությունը` վկայակոչելով իրանական աղբյուրը հայտնում է,որ Իրանական պատվիրակությունը` փոխարտգործախարար Հուսեյն Անսարիի գլխավորությամբ, որոնք Աստանա են ժամանել մասնակցելու Սիրիայի հարցով բանակցություններին, ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել Ռուսաստանի և Թուրքիայի իրենց գործընկերների հետ,կարծիքներ են փոխանակել նախ թուրքական, ապա ռուսական կողմերի հետ: Իրանցի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ երկիրը հետագայում ևս հավատարիմ կմնա Սիրիայի տարածքային ամբողջականության մասին նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին:
