Կոռուպցիոն սկանդալով հայտնի ադրբեջանցի պատգամավորները չեն մասնակցի ԵԽԽՎ նստաշրջանին
contact.az-ն հայտնում է,որ Ադրբեջանի պատվիրակության երկու պատգամավոր, որոնք կաշառակերության սկանդալային գործի ֆիգուրանտներ են դարձել, չեն մասնակցի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին: Հիշեցնենք,որ միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ղեկավարած պատվիրակության կազմում են նաեւ Ռաֆայել Հուսեյնովը, Սեւինջ Ֆաթալիեւան, Սահիբա Ղաֆարովան, Վյուսալ Հուսեյնովը եւ Սաբիր Հաջիեւը:
Պատվիրակության կազմում չկան Էլհան Սուլեյմանովն ու Մուսլիմ Մամեդովը, որոնք ԵԽԽՎ-ում պատգամավորների կաշառակերության գործի ֆիգուրանտներ են: Գործը վարում է Իտալիայի դատախազությունը: Դրանում առկա է պատգամավոր Լուկա Վոլոնտեի անունը:
