ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ բաժիններ են անհետացել Սպիտակ տան կայքի
РИА Новости-ին` հղում անելով Washington Post-ին հայտնում է,որ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո Սպիտակ տան պաշտոնական կայքից անհետացել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությանը նվիրված հատվածը, սեռական ոչ ավանդական կողմնորոշմամբ անձանց աշխատանքի մասին Աշխատանքի նախարարության զեկույցը ևս հեռացվել է: Թերթի տվյալով, իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ դեմ է հանդես գալու միասեռ ամուսնություններին:
