Պենտագոնի նոր ղեկավարը խոստացել է ամրապնդել դաշինքներն այլ երկրների հետ
BBC-ն հաղորդում է,որ ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Ջեյմս Մետիսն նախարարության աշխատակիցներին հասցեագրված ուղերձում խոստացել է աշխատել Վաշինգտոնի գործընկերների հետ դաշինքների ամրապնդման վրա.«Մեր յուրաքանչյուր գործողություն կուղղվի այն բանի ապահովմանը, որպեսզի մեր զինված ուժերը պատրաստ լինեն պայքարի այսօր և ապագայում։ Խոստովանելով, որ ոչ մի երկիր չի կարող առանց ընկերների լինել անվտանգ, մենք Պետդեպի հետ կաշխատենք մեր դաշինքների ամրապնդման վրա»: Մետիսը խոստացել է առավելագույնս արդյունավետ կիրառել պաշտպանությանն ուղղված յուրաքնաչյուր բյուջետային դոլար։ Դրանից ժամեր առաջ ԱՄՆ սենատը հաստատել էր Մետիսին պաշտպանության նախարարի պաշտոնում, և նա երդմնակալել էր։
