Ձերբակալել է Նյու Յորքում 36 կգ ոսկի գողանալու մեջ մեղադրվող անձը
Էկվադորում ձերբակալել են Նյու Յորքում ինկասատորից 36 կգ ոսկի գողանալու մեջ մեղադրվող տղամարդուն: «BBC»-իի հաղորդմամբ՝ գողոնի արժեքը կազմել է 1,6 միլիոն դոլար։ Խուլիո Նիվելոն ձերբակալվել է Էկվադորի արևմուտքում, սակայն նրա փաստաբանները պնդում են, որ հանցագործության իրականացման պահին, նա չի եղել ԱՄՆ տարածքում։
