Թրամփը պաշտոնանկ է արել օտար երկրներում գործող ԱՄՆ բոլոր դեսպաններին
Երդմնակալության արարողության ավարտից հետո ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել օտար երկրներում Միացյալ Նահանգների բոլոր դեսպաններին: Այս մասին տեղեկանում ենք The Independent-ից: Թրամփը պահանջել էր, որպեսզի հունվարի 20-ի կեսօրի դրությամբ բոլոր օտարերկրյա դեսպանները, ովքեր նշանակվել էին Բարաք Օբամայի կողմից, վայր դնեն լիազորությունները։ Դեսպանների նշանակումը երկար ժամանակ կպահանջի, որով կզբաղվի Կոնգրեսը։ Այդ պաշտոններում նոր նշանակումներ դեռևս չեն արվել:
