«Իսկանդեր» համալիրները կմնան Կալինինգրադում. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները դուրս չեն բերվի Կալինինգրադից: Ինչպես նշվում է՝ պատճառն այն է, որ ՆԱՏՕ-ի հրթիռները մնում են Եվրոպայում: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «Իսկանդերների» տեղակայումը պայմանավորված է հյուսիսատլանտյան դաշինքի՝ արևելյան հատվածում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությամբ:
