Պայթյուն Սիրիայի և Հորդանանի սահմանին.կան զոհեր
Sky News Arabia հեռուստաալիքը հայտնի է,որ պայթյուն է տեղի ունեցել սիրիացի փախստականների Ար-Ռակբան ճամբարում, որը գտնվում է Սիրիայի և Հորդանանի սահմանին։ Հաղորդվում է, որ Սիրիայի հարավում՝ սահմանի մոտ գտնվող ճամբարում,ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Վիրավորների թիվը հասնում է մի քանի տասնյակի։ Այդ տեղեկկության պաշտոնական հաստատում դեռևս չկա։
