Հիլարի Քլինթոնի՝ ամուսնուն ուղղված «խեթ» հայացքը`համացանցի հիթ/տեսանյութ/
Ինչպես նշում է Ria.ru-ն, երեկ Վաշինգտոնում կայացել է Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել նաև նախագահական մրցապայքարում նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը,ով արարողությանը ներկայացել է ամուսնու՝ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ: Տեղում աշխատող տեսախցիկները ֆիքսել են ուշագրավ պահը, երբ Հիլարի Քլինթոնը շրջվում է ամուսնու կողմն ու շատ երկար նայում նրա դեմքին: Մինչդեռ ամուսինը գամված ինչ-որ մի կետի է նայում: Նախկին պետքարտուղարի տարօրինակ հայացքը համացանցի հիթ է դարձել:
