Հյուրանոցը սողանքի տակ է մնացել. 2 մարդ է զոհվել
Gazeta.ru-ն փոխանցում է,որ Չինաստանում Հուբեյ գավառում հյուրանոցի վրա սողանքի իջնելու հետեւանքով 2 մարդ է զոհվել, 10 մարդ մնացել է հյուրանոցի փլատակների տակ:
Սողանքը Mirage հյուրանոցը գործնականում ամբողջովին կործանել է, այն թաղվել է 3000 խորանարդ մետր հողի և աղբի տակ:
Փրկարարներին հաջողվել է դուրս բերել 5 մարդու, որոնցից երկուսը հիվանդանոցում մահացել են:
