Պուտինը կհանդիպի Թրամփի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպման կազմակերպումը կտևի ամիսներ։ Պեսկովը նշել է, որ ռուսական կողմում նման հանդիպման պատրաստակամություն կա։
