Թրամփը հրամանագիր է ստորագրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալության արարողության ավարտից հետո որոշել է իրականացնել իր ծրագրերը: Նա առաջնային է համարում Obamacare-ի փակումը:Այսպիսով՝ երդմնակալությունից դեռ կարճ ժամանակ անց հրամանագիր է ստորագրել, որն ուղղված է Obamacare առողջապահական բարեփոխումը դադարեցնելուն, փոխանցում է Gazeta.ru-ն: Հրամանագիրը կառավարական գերատեսչություններին կոչ է անում հրաժարվել, հետաձգել կամ սպասել ծրագրերի իրականացման հարցում, որոնք մեծացնում են պետության, ընկերությունների կամ մասնավոր անձանց հարկային բեռը:
