Հռոմի պապն աղոթել է, որպեսզի Թրամփն առաջնորդվի ամերիկացիների արժեքներով
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն աղոթում է, որպեսզի ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփն առաջնորդվի իր գործունեությունում «հոգևոր և բարոյական արժեքներով, որոնք ձևավորել են ամերիկացի ժողովրդի պատմությունը»: РИА Новости-ի հաղորդմամբ՝ նա ուղերձ է հղել Թրամփին երդմնակալության առիթով և կարևորել ԱՄՆ-ի ներդրումը ողջ աշխարհում մարդկային արժանապատվության և ազատության խթանման գործում։ Հունվարի 20-ին տեղի է ունեցել ԱՄՆ 45-րդ նախագահի երդմնակալությունը։
