Որտեղ կապրեն Օբամաները/տեսաշար/
Արդեն տեղեկացրել են,որ ԱՄՆ-ում մեկնարկել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը:
Այսօր արդեն նախագահ Բարաք Օբաման և նրա ընտանիքը կլքեն Սպիտակ տունը, որում անցկացրել են վերջին 8 տարին:Նրանք այն կզիջեն Դոնալդ Թրամփին։
Օբամաները Փալմ-Սփրինգ հանգստից հետո կտեղափոխվեն վարձակալած նոր առանձնատուն, որը գտնվում է Վաշինգտոնում՝ Կալորամա շրջանում։ Նոր տան մակերեսը կազմում է 761 քմ։ ավելի քան 5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը, որը կառուցվել է 1928թ․, ունի 9 ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց և այլ հարմարություններ։

