Հալեպում ոչնչացրել են 90 գրոհայինի
Al Jazeera հեռուտաալիքը հաղորդում է,որ ԱՄՆ-ի ղեկավարած ռազմաօդային ուժերի հակաահաբեկչական կոալիցիան Հալեպի արևմուտքում ոչնչացրել է «Ջեբհաթ Ֆաթհ Ալ-Շամ» ծայրահեղական խմբավորման 90 անդամի: Նշենք,որ «Ջեբհաթ Ալ-Նուսրա»-ն համարվում է «Ալ-Քաիդա»-ի սիրիական «մասնաճյուղը»։ Խմբավորմանն անդամակցում են հարյուրավոր արտասահմանցի վարձկաններ։
