Մերկելը և Օլանդը կքննարկեն
РИА Новости-ն փոխանցում է ,որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 27-ին Բեռլինում կընդունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:Նրանք կքննարկեն Եվրամիության ապագային վերաբերող հարցեր, հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը.«Ուրբաթ ժամը 12-ին կանցլերը գերատեսչությունում կընդունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, նրանք բանակցություններ կվարեն աշխատանքային ճաշկերույթի ընթացքում:Կխոսվի հիմնականում ԵՄ-ի ապագային վերաբերող բանակցությունների ու պայմանավորվածությունների վերաբերյալ: Կոնկրետ խոսակցություն կծավալվի փետրվարի 3-ին Մալթայում և մարտի վերջին Հռոմում կայանալիք հանդիպումների նախապատրաստման շուրջ»:
