Օբաման հրաժեշտ է տվել իր թվիթերյան հետևորդներին
Twitter-ի @POTUS էջը շուտով կանցնի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին,քանի որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժեշտ է տվել Twitter-ի էջի իր հետևորդներին:
«Ձեզ ծառայելը մեծ պատիվ է եղել ինձ համար: Դուք ինձ ավելի լավն եք դարձրել որպես առաջնորդ և որպես մարդ: Ես կանգ չեմ առնի: Ես ձեզ հետ կլինեմ որպես քաղաքացի` ոգեշնչված ճշմարտությամբ, արդարությամբ, հումորով և սիրով լի ձեր ձայներով:Եվ խնդրում եմ ձեզ հավատալ որևէ բան փոխելու ոչ թե իմ, այլ ձեր կարողությանը: Ես հավատում եմ փոփոխություններին, քանի որ հավատում եմ ձեզ», - գրել է Օբաման:
