Մարտեր Սիրիայի Էլ-Բաբում.5 թուրք զինվոր է զոհվել
Reuters գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը հայտնում է,որ Սիրիայի Էլ-Բաբ քաղաքի մերձակայքում ընթացող մարտերում 5 թուրք զինվոր է զոհվել, 9 մարդ վիրավորում է ստացել: Թուրք զինծառայողների գտնվելու վայրի մոտ ականապատ մեքենա է պայթեցվել: Ղեկին եղել է մահապարտ: Միջադեպը տեղի է ունեցել Սուֆլանիա գյուղի մոտակայքում, որն ավելի վաղ ինտենսիվ ռմբակոծությունների էր ենթարկվում թուրքական ավիացիայի կողմից:
Հիշեցնենք,որ Էլ-Բաբի մոտակայքում դաժան մարտեր են ընթանում արդեն 4 ամիս շարունակ: Թուրքական իշխանութունները դաշնակիցների հետ միասին փորձում են շրջապատել սիրիական բնակավայրը:
