Դանիայն դեմ է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը
Դանիայի ԱԳՆ ղեկավար Անդերս Սամուելսենը հայտարարել է, որ երկրի խորհրդարանը պետք է չեզոք դիրքորոշում ընդունի և գնահատական չտա պատմական իրադարձություններին: Խոսքն այն մասին է,որ Դանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քննարկում է անցկացվել: Նախագծի նախաձեռնողներից մեկը՝ «Liberal Alliance» կուսակցությունը, որոշել է չընդունել փաստաթուղթը:
