Թրամփի առաջին հրահանգը
Մեքսիկայի և ԱՄՆ-ի պետական սահմանին պատ կառուցելու մասին հրահանգը կարող է դառնալ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հանձնարարություններից մեկը: Մեքսիկայի հետ պետական սահմանին պատի կառուցման հրահանգը կարող է դառնալ առաջին քայլերից մեկը՝ ուղղված ԱՄՆ անօրինական միգրացիայի դեմ Թրամփի վարած միջոցառումների կոմպլեքսում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Թրամփին: Ինչպես նշվում է՝ նախագահը մտադիր չէ սպասել և կստորագրի որոշ հրամաններ, որոնք կարող են ընդունվել առանց կոնգրեսի մասնակցության:
