Սիրիայում 5 թուրք զինվոր է սպանվել
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում նախաձեռնված «Եփրատի վահան» ռազմագործողության շրշանակներում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող սիրիական Ալ-Բաբ քաղաքից ոչ հեռու տեղի ունեցած բախումների հետևանքով 5 թուրք զինվոր է սպանվել: Եվս 6-ը վիրավորվել է, որոնցից մեկը` ծանր: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը: Հարձակման հետևանքով կան նաև վիրավորներ:
