ԴԱԻՇ-ի գրոհայիններն ավերել են Պալմիրայի անտիկ ամֆիթատրոնը
ԴԱԻՇ-ի զինյալները ավերել են Պալմիրայի անտիկ ամֆիթատրոնի մի մասը, հայտնել է սիրիական պետական SANA հեռուստաալիքը։
Սիրիական ԶԼՄ-ները հայտնում են, որ իսլամականները քանդել են հռոմեական հինավուրց ամֆիթատրոնի ճակատային հատվածն ու Տետրապիլոնը:
