Սպանեցի, որովհետև «անհավատ էին».Ստամբուլի ահաբեկչությունն իրականացրած ուզբեկ գրոհային
Թուրքական diken.com.tr կայքը հայտնում է,որ Ամանորի գիշերը Ստամբուլում հայտնի «Ռեինա» ժամանցի վայրում ահաբեկչություն իրականացրած 34-ամյա ուզբեկ Աբդուլգադիր Մաշարիպովը ցուցմունք տալու ժամանակ հայտարարել է, որ սպանել է ակումբում Ամանորը նշող մարդկանց, քանի որ վերջիններս «անհավատ էին», և հավելել, որ բնավ չի զղջում: «Պետք լինի՝ նորից կանեմ», - ասել է ահաբեկիչը: Մաշարիպովը հայտնել էր, որ Ամանորի գիշերն իր թիրախը ոչ թե «Ռեինա» ակումբն էր, այլ Թաքսիմի հրապարակը, որտեղ նա չի կարողացել իրականացնել նախատեսված հարձակումը՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պատճառով:
