«Ալ-Քաիդայի» պարագլուխներից մեկը ոչնչացվել է
Պենտագոնի կայքում ասվում է,որ Սիրիայում ամերիկյան ռազմաօդային ուժերի ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման պարագլուխներից մեկը: Զինյալ Մուհամմեդ Հաբիբ Բուսադուն ատ-Թունիսին ոչնչացվել է Սիրիայի Իդլիբ նահանգում հունվարի 17-ին։ Նա մասնակցել է ծայրահեղականներին օգնություն տրամադրելու և արտաքին գործողություններ կատարելու աշխատանքներին, ինչպես նաև առնչություն է ունեցել Արևմուտքի երկրները գրոհելու ծրագրերին, Սիրիա էր ժամանել 2014թ., մինչ այդ մի քանի տարի անցկացրել է Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներում, որտեղ կապեր է պահել որոշ ծայրահեղականների հետ։
