Արման Բաբաջանյանն աջակցում է «Ելքին»

«Ելք» դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում տեսահոլովակ է տարածել՝ տեղեկացնելով, որ ինքը եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը մեկնում են ԱՄՆ, եւ հունվարի 27-ին՝ ժամը 19:00-ին, Լոս-Անջելեսի Իրանահայ Միության դահլիճում տեղի կունենա հանդիպում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Հանդիպման ընթացքում ելույթ կունենամ ես և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը: Կներկայացնենք առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԵԼՔ դաշինքի ծրագրերը, սիրով կլսենք սփյուռքում ապրող մեր հայրենակիցների կարծիքներն ու առաջարկները: Հայաստանի ճակատագրով մտահոգ և մեր երկրի զարգացման նոր հորիզոններ փնտրող մեր բոլոր հայրենակիցներին հրավիրում ենք այս հանդիպմանը՝ Լուսավոր Հայաստան, Հանրապետություն և Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունների կողմից ձևավորած ԵԼՔ դաշինքի առաջիկա անելիքներին ծանոթանալու և հետագա գործողությունները քննարկելու համար»: Մեր տեղեկություններով «Ելքի» այս այցը, որին ի դեպ, Քաղաքացիական պայմանագրից մասնակցելու է նաեւ Ալեն Սիմոնյանը, հիմնականում ֆինանսական խնդիրներ լուծելուն է ուղղված, նաեւ ԱՄՆ հայ համայնքի աջակցությունը ստանալուն։Այս մասին գրում է Հրապարակը: Մենք տեղեկացանք նաեւ, որ այս այցի կազմակերպմանը մեծապես աջակցում է 1-in.am կայքի եւ «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը, ով այցի հետ կապված կազմակերպական հարցերն է լուծում՝ դահլիճի վարձակալում, հավաքի կազմակերպում։ Պատճառը, սակայն ոչ թե, «Ելքի» համակիրը լինելն է, այլ Էդմոն Մարուքյանի հետ անձնական մտերմությունը։ Ի դեպ, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի հարաբերություններն այնուամենայնիվ այնքան ջերմ չեն, որքան պետք է լինեին նույն դաշինքի կազմում ընդգրկված քաղաքական գործիչների հարաբերությունները պետք է լինեին։

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք՝ հայը ուժեղ է, արժանապատիվ. Սամվել Կարապետյան Patriot-ից էժան նոր հրթիռային համակարգեր են մշակում Նոր մանրամասներ դասախոսների ձերբակալությունից Չեմ հավատում, որ Գերմանիայի կանցլեր Մերցը չեղարկել է Սլովակիա իր այցը՝ մայիսի 9-ին Մոսկվա կատարած իմ այցի պատճառով․ Ֆիցո Միացյալ Նահանգները մշտական օդային պարեկություն են իրականացնում Իրանի սահմանների մոտ ՀԷՑ-ը զրկված է արդյունավետ դատական պաշտպանությունից, ՍԴ-ն մերժել է դիմումի քննությունը․ Pastinfo Հարկավոր է, որ ընդդիմադիր ուժերը և հասարակությունը շարունակեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ճնշումները Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան Մերցը և Թրամփը քննարկել են Իրանին և Ուկրաինային վերաբերող հարցեր Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս է եկել Եվրոպայի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում. Factor Ապրիլը Հայաստանում նորմայից ցուրտ էր և տեղումնառատ Ես այսօր իմ երեխաներին խորհուրդ չէի տա մեկնել Միացյալ Նահանգներ. Մերց Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է․ ArmLur.am Տավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ Դանիելյան Սևանա լճի ափին կառուցվելիք ճեմուղու երկարությունը 10 կմ-ից դարձել է 2.8 կմ. «Հետք» Հունիսի 7-ի ընտրությունները Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է․ քաղաքագետ Դիլիջանի համայնքապետարանն՝ ընդդեմ քարոզչական պաստառների Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև Գաղտնի նկարահանումներով բացահայտվել է, որ թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIP (տեսանյութ) Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, քեզանից զզվում եմ, իմ երեխուն կարա՞ս հետ բերես. զnհվածի մայրը՝ Փաշինյանին Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հիմնական դժվարության մասին Հոսպիտալացվածների վիճակը հիմնականում թեթև է, սպասում ենք «բականալիզների» պատասխանին. Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն «Ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ». Միհրան Մախսուդյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am