Խաչատուր Սուքիասյանը «հետաքրքիր քննարկում է ունեցել» Գագիկ Ծառուկյանի հետ.Ազատություն

Հայտնի գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հանդիպել է օրերս քաղաքականություն վերադարձած Գագիկ Ծառուկյանի հետ, հարցազրույցում գործարարն ասաց, որ հետաքրքիր քննարկում են ունեցել, բայց թե ինչ առաջարկ է ստացել՝ առայժմ չցանկացավ ասել։ «Այո, հանդիպել եմ, քննարկումներ ենք ունեցել՝ շատ հետաքրքիր», - ասաց Խաչատուր Սուքիասյանը: Սուքիասյանը հերքում է այսօր մամուլում տարածված տեղեկությունները, թե ինքը Ծառուկյանի կողմից ձևավորվելիք դաշինքի շտաբի պետն է լինելու: Գործարարն ասաց, որ այժմ տարբեր ուժերի հետ է քննարկումներ անցկացնում, հանդիպել է նաև Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի, «ԵԼՔ դաշինքի» ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի և մի շարք այլ գործիչների հետ: «Համարում եմ, որ այս փուլում դա լավագույն և իրական և շատ կարևոր գործընթաց է, որ պետք է անցնես: Բոլորին պետք է լսես, բոլորի հնարավորությունները պետք է ինքդ գնահատես: Իրենց տված գնահատականները իրենց մասին՝ դա նույնպես պետք է դրա իրատեսության աստիճանը գնահատես: Այդպիսի փուլ է այս պահին», - պարզաբանեց նա: Գործարարն ասաց, որ քաղաքականություն վերադառնալու որոշումը կախված է տարբեր ուժերի հետ իր կոնսուլտացիաների արդյունքներից: Միևնույն ժամանակ նշեց, որ Գագիկ Ծառուկյանի նման մարդկանց վերադարձը քաղաքականություն ողջունում է․ - «Այնպիսի մարդկանց, ովքեր կայուն են, գործունեություն են ծավալել, ստեղծել են, ունեն միջավայր, ունեն ընկալում, հասարակության հետ ունեն բաց շփումներ: Այդպիսի մարդիկ պետք է ունենան իրենց ուրույն տեղը Հայաստանի Հանրապետության և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ մշակութային, և՛ հասարակական կյանքում»: Խաչատուր Սուքիասյանի խոսքով փոփոխված սահմանադրությունը նոր իրավիճակ է ստեղծել, ինքը պետք է լրջորեն ուսումնասիրի, թե ինչ մարդկանց հետ է հայտնվելու խորհրդարանում, ինչպես են նրանք պատկերացնում Հայաստանի զարգացումը առնվազն առաջիկա 5 տարիներին։ Եթե համակիրներ գտնի՝ կմիանա այդ թիմին: Գործարարը պնդեց, որ իր համար կարևորը արտահանման վրա հիմնվող տնտեսություն ստեղծելու գաղափարն է․ - «Թիվ մեկ գաղափարը պետք է լինի՝ ինչ անել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի կայուն, ունենա զարգացող տնտեսություն, հասարակությանը նվիրի բարեկեցիկ կյանք: Այդ ամեն ինչի համար պետք է Հայաստանը ունենա հզոր, ժամանակակից սարքավորումներ, տեխնոլոգիաներ և ունենա շատ-շատ մեծ քանակի արտահանման ծավալներ»: 2008-ի նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու համար Սուքիասյանը չի փոշմանել․ կարծում է, որ այդ տարվա իրադարձությունները մարդկանց մտքում շատ բաներ փոխեցին, թեկուզ նաև այն իմաստով, որ գործարարը կարող է իշխանություններին չաջակցել․ - «Հիմա ես ավելի մեծ փորձ ունեմ, ավելի մեծ դժվարությունների միջով անցած մեկն եմ, այնպես որ դրանք մեզ ավելի կոփեցին, օգնեցին: Բայց այն, ինչ ես ուզել եմ ժամանակին և ուզում եմ բոլոր ժամանակներում, դա այն է, որ Հայաստանում իմ եկող սերունդները, երեխաները շատ լավ երկրում ապրեն: Սա է՝ այլ ցանկություն չկա»: Խաչատուր Սուքիասյանի որոշումը մեկ այլ հարցում հստակ է՝ եթե միանա որևէ ուժի, ապա ընտրություններում կառաջադրվի Կենտրոն համայնքը ներառող ընտրատեղամասում: Այստեղից նա մի քանի անգամ նախկինում պատգամավոր էր ընտրվել։

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք՝ հայը ուժեղ է, արժանապատիվ. Սամվել Կարապետյան Patriot-ից էժան նոր հրթիռային համակարգեր են մշակում Նոր մանրամասներ դասախոսների ձերբակալությունից Չեմ հավատում, որ Գերմանիայի կանցլեր Մերցը չեղարկել է Սլովակիա իր այցը՝ մայիսի 9-ին Մոսկվա կատարած իմ այցի պատճառով․ Ֆիցո Միացյալ Նահանգները մշտական օդային պարեկություն են իրականացնում Իրանի սահմանների մոտ ՀԷՑ-ը զրկված է արդյունավետ դատական պաշտպանությունից, ՍԴ-ն մերժել է դիմումի քննությունը․ Pastinfo Հարկավոր է, որ ընդդիմադիր ուժերը և հասարակությունը շարունակեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ճնշումները Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան Մերցը և Թրամփը քննարկել են Իրանին և Ուկրաինային վերաբերող հարցեր Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս է եկել Եվրոպայի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում. Factor Ապրիլը Հայաստանում նորմայից ցուրտ էր և տեղումնառատ Ես այսօր իմ երեխաներին խորհուրդ չէի տա մեկնել Միացյալ Նահանգներ. Մերց Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է․ ArmLur.am Տավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ Դանիելյան Սևանա լճի ափին կառուցվելիք ճեմուղու երկարությունը 10 կմ-ից դարձել է 2.8 կմ. «Հետք» Հունիսի 7-ի ընտրությունները Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է․ քաղաքագետ Դիլիջանի համայնքապետարանն՝ ընդդեմ քարոզչական պաստառների Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև Գաղտնի նկարահանումներով բացահայտվել է, որ թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIP (տեսանյութ) Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, քեզանից զզվում եմ, իմ երեխուն կարա՞ս հետ բերես. զnհվածի մայրը՝ Փաշինյանին Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հիմնական դժվարության մասին Հոսպիտալացվածների վիճակը հիմնականում թեթև է, սպասում ենք «բականալիզների» պատասխանին. Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն «Ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ». Միհրան Մախսուդյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am