Ես ցանկանում եմ փոքր ինչ լռության մեջ մնալ, չլսել իմ ելույթները.Օբամա
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մոտ ապագայում մտադիր չէ որևէ պաշտոնի հավակնել:TASS-ի փոխանցմամբ նա ասել է.«Մոտ ժամանակներս չեմ ցանկանում որևէ պաշտոնի համար ընտրությունների մասնակցել: Ես ցանկանում եմ փոքր ինչ լռության մեջ մնալ, չլսել իմ ելույթները:Կարող եմ նույնիսկ ինչ-որ բան սկսել գրել:Ես ցանկանում եմ թանկագին ժամանակս ծախսել իմ դստրերի՝ Սաշայի և Մալիայի համար»: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո, որը կկայանա վաղը՝ հունվարի 20-ին, Օբաման ընտանիքի հետ հանգստի կմեկնի:
