Թուրք տղամարդկանց 40 տոկոսն ամուսնանում է 20-24 տարեկանում
Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի (TÜİK) տվյալների համաձայն՝ 2016-ի վերջին Թուրքիայում առաջին ամուսնությունների 37.5 տոկոսը կնքվում է 20-24 տարեկանում, 59.9 տոկոս դեպքերում ամուսինները ծանոթանում են միջնորդի օգնությամբ։Սոցհարցման համաձայն՝ առավել հաճախ ընտանիքի անդամները հանդիպում են ընթրիքի եւ նախաճաշի ժամանակ։ Թուրքիայի քաղաքացիների 21.2 տոկոսը ընտանիք է ստեղծում 25-29 տարեկանում, իսկ 17.9 տոկոսը՝ մինչեւ 18 տարեկան հասակում։ Թուրքիայում կանանց 34.3 տոկոսն ամուսնանում է 20-24 տարեկանում, տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը 41.3 տոկոս է։ Մինչեւ 18 տարեկան հասակում ամուսնություն են կնքում աղջիկների 28.2, տղաների՝ 5.6 տոկոսը։ Թուրքիայում 20-24 տարեկանում առաջին անգամ ամուսնանում են կանանց 34.3 եւ տղամարդկանց 41.3 տոկոսը։
