Չինաստանի նախագահը հայտարարել է ԱՄՆ-ի հետ նոր հարաբերություններ կառուցելու ցանկության մասին
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ չինական կողմը ցանկանում է կառուցել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր մոդել. գրում է ТАСС-ը:Չինաստանի ղեկավարի հայտարարությունը հնչել է Ժնևի Ազգերի պալատում նրա ունեցած ելույթի ժամանակ, որտեղ կայացել է բարձր մակարդակի հանդիպում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Փիտեր Թոմփսոնի մասնակցությամբ: «Մենք ջանքեր ենք գործադրելու, որպեսզի ԱՄՆ-ի հետ հարաբերություններում կառուցենք նոր մոդել։ Մենք պետք է ստեղծենք Ռուսաստանի հետ համակարգման գծով ռազմավարական համալիր գործակցություն: Այս ամենի նպատակը լինելու է BRICS-ի երկրների հետ փոխգործակցության մեծացումը», ասել է նա:
