Վատ ընկերների ակումբում

Մոսկվայում, Մինսկում, Աստանայում և Երևանում գտնվող լրագրողների համար երեկ կազմակերպված հեռուստակամրջի ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի նախարար Տատյանա Վալովայան տեղեկացրեց, որ 2016-ը միությունը փակել է 0,3 տոկոս տնտեսական անկմամբ: Այսինքն, ԵԱՏՄ-ն արդեն երկրորդ տարին է փակում անկումով: Չնայած դրան, ԵՏՀ պաշտոնյան գոհունակություն հայտնեց բացասական ցուցանիշների նվազման կապակցությամբ․ 2015-ին ԵՏՄ-ում անկումն անհամեմատ (ավելի քան ութ անգամ) մեծ է եղել՝ մոտ 2,5 տոկոս: Այն, որ Ռուսաստանի նախաձեռնած այս միությունում տնտեսական շարունակվող անկման չափը կրճատվել է, արդեն իսկ, Վալովայայի գնահատմամբ, ձեռքբերում է: «2016-ը դյուրին տարի չէր: Աշխարհում տնտեսական իրավիճակը և միջազգային տնտեսական կոնյունկտուրան վատը չէին: 2016-ին մենք տեսանք բավական մեծ թվով հուսադրող տնտեսական ազդակներ: 2016-ի տնտեսական արդյունքները, ընդհանուր առմամբ, էապես լավն են, համեմատած 2015-ի արդյունքների հետ»,- ասել է Տատյանա Վալովայան` հավելելով. «2017-ին վերաբերող մեր կանխատեսումները ցույց են տալիս, որ [ԵՏՄ անդամ] բոլոր երկրները, ողջ միությունը, տնտեսական աճ կունենան»: Նկատենք, սակայն, որ արդեն երկրորդ տարին է՝ նվազում է նաև ԵՏՄ անդամ երկրների փոխադարձ առևտրի ծավալների ցուցանիշը՝ 2015 թ․ անկումը 24,5 տոկոս էր, 2016-ի առաջին 10 ամիսներին՝ 12,6 տոկոս: Միության արտաքին առևտրի ցուցանիշի նվազումն ավելի տպավորիչ է՝ 2015 թ.` 33,6 տոկոս, 2016 թ․ առաջին տասը ամիսներին՝ 15,8 տոկոս: ԵՏՄ-ին՝ Հայաստանի անդամակցության շրջանում գրանցված արդյունքներից գոհ չեն նաև Հայաստանում: Մեկ ամիս առաջ, Երևանում ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Մենք միասին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացի ակունքներում էինք, և այդ միությանն անդամակցելով՝ ակնկալիք ունեինք էապես բարելավել Հայաստանի տնտեսական վիճակը: Ցավոք, անդամակցությունը համընկավ միջազգային տնտեսական գործընթացների հետ, որոնք բացասաբար ազդեցին երկրի տնտեսության վրա, և մեր քաղաքացիների վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միությանը դեռևս, մեղմ ասած, սպասողական է, թեև չանդամակցելու պարագայում, ես վստահ եմ՝ բացասական մոտեցումներն ավելի շատ կլինեին»: Տատյան Վալովայային լրագրողները խնդրել են արձագանքել Սերժ Սարգսյանի վերոհիշյալ մտահոգությանը: «Կարծում եմ, արդարացի գնահատական է, որովհետև միշտ սպասումները շատ բարձր են, և դա նորմալ է․ քաղաքացիներն իրավունք ունեն սպասել ավելի մեծ տնտեսական, սոցիալական արդյունքի, քան իրենք ստանում են: Սա խթան է, որպեսզի մենք զարգացնենք ինտեգրումը, վերացնենք սահմանափակումները, արգելապատնեշները: Միևնույն ժամանակ, մեր կարծիքով, միանշանակ, Հայաստանը շատ լավ առավելություն է ստանում՝ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը»,- ասել է ԵՏՀ պաշտոնյան: Հետաքրքիր է, թե առևտրատնտեսական ի՞նչ առավելությունների մասին է խոսքը... Օրինակ` Հայաստանի ո՞ր ապրանքներն են ավելի լավ պայմաններով արտահանվում Ռուսաստան` այլ երկրների հետ համեմատությամբ: Գոնե հայկական գինիների մասով, ակնհայտ է, որ առավելությունը Վրացական գինու օգտին է, այն դեպքում, երբ ռուս-վրացական հարաբերություններն այնքան էլ հարթ չեն: Կամ` ի՞նչ առավելության մասին կարելի է խոսել, եթե անհնար է առանց կաշառքի ապրանք անցկացնել ռուսաստանյան «Վերին Լարս» մաքսակետով: Բազմաթիվ բողոքներ են եղել, իրավիճակը չի փոխվում: Սահմանն անցնելիս՝ ԵՏՄ անդամ Հայաստանի գործարարները որևէ առավելություն չունեն վրացի, ադրբեջանցի կամ թուրք գործարարների նկատմամբ: Մի կառույց, եթե ինքն այսօր առողջանալու կարիք ունի` ինչպե՞ս է այլ երկրներին առավելություններ շնորհելու: Այսօր ԵՏՄ-ն չի կարողանում իր ամենափոքր սահմանային կետը կարգավորել, որը թաղված է կաշառակերության մեջ: Ու այս պայմաններում Տատյանա Վալովայան հայտարարում է`ԵԱՏՄ-ն մեկուսացած կառույց չէ, ակտիվ գործակցությունների մեջ է ամերիկացի և եվրոպացի գործարարների հետ: Ո՞վ է այս ընթացքում այդ կազմակերպության հետ համագործակցության պայմանագիր կնքել, կամ որևէ լուրջ հայտարարություն արել... Հետաքրքիր է ռուս պաշտոնյայի դիտարկումը մեկ այլ հարցում: Նա համաձայն չէր բելառուս լրագրողի դիտարկմանը, որ Բելառուսի իշխանությունները համարում են, թե այն սահմանափակում է իրենց երկրի հնարավորությունները: «Ես նման պաշտոնական տեսակետ չեմ լսել: Ավելին, Բելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել`դրական գնահատելով այդ օրենսգիրքը և հանձնարարական է տվել ուսումնասիրել այն ներկայացնել ստորագրման: Յուրաքանչյուրի իրավունքն է կրկին ուսումնասիրել փաստաթղթերը: Մենք հույս ունենք, որ դրական արդյունքներ կլինեն…»,- ասել է Տատյանա Վալովայան: Փաստորեն, Լուկաշենկոյի և Նազարբաևի կողմից ժամանակ առ ժամանակ ԵԱՏՄ-ին ու Ռուսաստանին ուղղված քննադատությունները ռուսները գերադասում են անտեսել... Թամար Բագրատունի

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am