2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործով կալանավորված ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի եւ սույն գործով երեք մեղադրյալների մասնակցությամբ առերես հարցաքննություններ են կատարվել:
Մասնավորապես՝ Խաչիկ Ավետիսյանն առերեսվել է «զինված» խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի, Արա Պողոսյանի եւ օրերս ազատության մեջ հայտնված Ավետիս Բարեյանի հետ:
Այս մասին, ի պատասխան armtimes.com-ի հարցին ասել է Ավետիսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը:
Նշենք, որ քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածի համաձայն՝քննիչն իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսում, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան:
Հարցին, թե ի՞նչ հակասություններ են եղել Խաչիկ Ավետիսյանի եւ մասնավորապես Արթուր Վարդանյանի ցուցմունքներում, Գիվի Հովհաննիսյանը չպատասխանեց՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է:
Հիշեցնենք, որ ազատամարտիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով՝ հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք պահելը, կամ կրելը): Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշումը, ըստ որի՝ նոյեմբերի 25-ի գիշերը վնասազերծված զինված խմբի կալանավորված որպես խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը։
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը