Եվրախորհրդարանի նոր ղեկավարի անունը հայտնի է
Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում, երեկ մեկնարկած ընտրություններում կառույցի նոր ղեկավար է ընտրվել իտալացի եվրապատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ներկայացուցիչ Անտոնիո Տայանը,ով այդ պաշտոնում փոխարինելու է Մարտին Շուլցին։ Քվեարկությունից հետո շնորհակալություն է հայտնել քվեարկության մասնակիցներին և իր մրցակիցներին և հայտարարել, թե որոնք են լինելու իր առաջնայնությունները՝ որպես կառույցի ղեկավար։ «Ես լինելու եմ բոլոր եվրախորհրդարանականների նախագահը։ Ես չեմ լինելու Եվրամիության վարչապետը, այլ լինելու եմ միայն Եվրախորհրդարանի երաշխավորը, որը հույս ունեմ՝ ուժեղ կլինի։ Ես կներկայացնեմ ոչ միայն իմ կարծիքը, այլև խորհրդարանի»,- հայտարարել է Տայանը Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
