Human Rights Watch-ի զեկույցը կազդի՞ ՀՀ խորհրդարանական ընտրությունների վրա

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը օրեր առաջ հրապարակել է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ 2017 թվականի զեկույցը, որտեղ անդրադարձ է եղել նաեւ ՀՀ-ին։ Զեկույցում տեղ են հուլիսյան դեպքերի ժամանակ արձանագրված «անօրինական կալանավորումները», «բռնությունները ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ», «կանանց իրավունքների ոտնահարման» դեպքերը եւ այլն։ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը համակարծիք չէ զեկույցի այն դիտարկումների հետ, որ ՀՀ-ում  մարդու իրավունքների ոտնահարման դեպքերն ակնառու են․ «Նման զեկույցներում պարզ է, որ կա մարդու  իրավունքների պաշտպանության առումով օգտակարի հատիկ, մենք պետք է խնդիրը նախեւառաջ տարաջատենք։ Կարծում եմ, որ մեր երկրում մարդու իրավունքները բավանաչափ պաշտպանված են եւ կան համապատասխան մեխանիզմները․այնպես որ տարածական է ե՛ւ հարցադրումը եւ գնահատականը»,-Hayeli.am-ի հետ զրույցում ասաց նա։ Ըստ պատգամավորի՝ ՀՀ-ում  լրագրողների իրավունքները ոտնահարված չեն։ Մեր հարցին, թե արդյոք սպասվող ընտրություններում իշխող ուժը հաշվի կառնի՞  այս զեկույցը, որպեսզի նման դեպքեր հնարավորինս քիչ լինեն, պատգամավորն ասաց․ «Չեմ կարծում, որ ճիշտ է մարդու իրավունքների մեկ-երկու էպիզոդը կապել ընտրական գործընթացների հետ»։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով «Human Rights Watch»-ը միջազգային ասպարեզում  ամենաօբյեկտիվն է, որի վրա որեւէ ը քաղաքական կոնյուկտուրա չի ազդում․ «Այն քննադատում է մարդու իրավունքների բոլոր տիպի խախտումները՝ սկսած ԱՄՆ-ից մինչ աֆրիկյան որեւէ երկիր, նրանց անաչառության վրա ես բոլորովին չեմ կասկածում։ Եթե որեւէ պետության մասին զեկույցը բավական շատ խախտումներ է արձանագրում, ուղղակի այդ երկրի վարկանիշի վրա բավական լուրջ ազդում է այն միջազգային ասպարեզում։ Շատ հաճախ ԵԽԽՎ-ի կողմից այս զեկույցները որպես փորձագիտական հիմք են ընդունվում»,-ասաց նա։ Իրավապաշտպանն իր համոզմունքը հայտնեց, որ այս զեկույցը որեւէ ազդեցություն չի կարող   ունենալ ապագա ընտրությունների վրա․ «Որովհետեւ ընտրությունները ՀՀ-ի իշխանությունների համար միայն ընտրություններ չեն, այլ իշխանությունը, ազդեցությունը, սեփականությոնը պահպանելու միջոց»,-ասաց նա։ Սեդա Ղուկասյան  

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք՝ հայը ուժեղ է, արժանապատիվ. Սամվել Կարապետյան Patriot-ից էժան նոր հրթիռային համակարգեր են մշակում Նոր մանրամասներ դասախոսների ձերբակալությունից Չեմ հավատում, որ Գերմանիայի կանցլեր Մերցը չեղարկել է Սլովակիա իր այցը՝ մայիսի 9-ին Մոսկվա կատարած իմ այցի պատճառով․ Ֆիցո Միացյալ Նահանգները մշտական օդային պարեկություն են իրականացնում Իրանի սահմանների մոտ ՀԷՑ-ը զրկված է արդյունավետ դատական պաշտպանությունից, ՍԴ-ն մերժել է դիմումի քննությունը․ Pastinfo Հարկավոր է, որ ընդդիմադիր ուժերը և հասարակությունը շարունակեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ճնշումները Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան Մերցը և Թրամփը քննարկել են Իրանին և Ուկրաինային վերաբերող հարցեր Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս է եկել Եվրոպայի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում. Factor Ապրիլը Հայաստանում նորմայից ցուրտ էր և տեղումնառատ Ես այսօր իմ երեխաներին խորհուրդ չէի տա մեկնել Միացյալ Նահանգներ. Մերց Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է․ ArmLur.am Տավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ Դանիելյան Սևանա լճի ափին կառուցվելիք ճեմուղու երկարությունը 10 կմ-ից դարձել է 2.8 կմ. «Հետք» Հունիսի 7-ի ընտրությունները Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է․ քաղաքագետ Դիլիջանի համայնքապետարանն՝ ընդդեմ քարոզչական պաստառների Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև Գաղտնի նկարահանումներով բացահայտվել է, որ թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIP (տեսանյութ) Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, քեզանից զզվում եմ, իմ երեխուն կարա՞ս հետ բերես. զnհվածի մայրը՝ Փաշինյանին Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հիմնական դժվարության մասին Հոսպիտալացվածների վիճակը հիմնականում թեթև է, սպասում ենք «բականալիզների» պատասխանին. Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն «Ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ». Միհրան Մախսուդյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am