Գիտենք, թե ով ոնց է հարստացել, եթե մեկին կարելի է, մյուսին ինչո՞ւ չի կարելի

Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցությունը ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին կհայտարարի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի մասին։ Այս մասին մեծ հետ զրույցում հայտնեց կուսակցության վարչության անդամ, ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։ Նշենք, որ տեւական ժամանակ է լուրեր են շրջանառվում, որ «Համախմբում» կուսակցությունը նախընտրական բանակցություններ է վարում տարբեր ուժերի հետ՝ ընտրություններին դաշինքով կազմվելու վերաբերյալ։ Բայց ամենահավանականը Համախմբում-Սեյրան Օհանյան-Վիկտոր Դալլաքյան պլատֆորմն է, որին կարող են միանալ «Ժառանգությունը», ինչպես նաեւ Դմեկուսը՝ Արամ Սարգսյանի ղեկավարած։ Մանվել Եղիազարյանը վստահեցրեց, որ ինքը բանակցություններին ներգրավված չէ ու չի կարող այդ մասին մանրամասնել հայտնեց, բայց ընդգծեց, որ իշխանություններին տապալելու համար հարկավոր է լայն կոնսոլիդացիա։ -Պարոն Եղիազարյան, «Համախմբումը» որ ուժերի հետ է բանակցություննե վարում , որ ուժերից է հնարավոր դաշինք ուրվագծվում, առհասարակ իշխանություններին տապալելու ինչ մարտավարություն պետք է որդեգրի ընդդիմությունը։ -Ես այդ բանակցությունների մասին չեմ կարող խոսել, որովհետեւ նոր եմ վերադառնում Երեւան, այո, գիտեմ, որ բանակցություններ են ընթանում ու կարծում եմ, որ ընտրություններին պետք է լայն միավորմամբ մասնակցել։ Գիտեք, եթե դժբախտությունը բոլորին է վերաբերում, բոլորին է պատուհասել, ապա պետք է բոլորը միասին պայքարեն, առանց հարցնելու, թե ով ով է։ Գիտեք ոչ մեկս էլ հրեշտակներ չենք, բայց այսօր այնպիսի իրավիճակ է մեր առջեւ ծառացած, որ այս իրավիճակը պետք է կարգավորենք, իսկ այդ կարգավորելու համար ես կարծում եմ, որ բոլորը պետք է միավորվեն։ Իսկ եթե չեն փորձում միավորվել, ուրեմն այս իրավիճակն իրենց ձեռք է տալիս, թող չբողոքեն, ասեն՝ վայ վատ ենք ապրում, վայ թալանում են, այս են անում․․․ -Իսկ իրատեսակա՞ն եք համարում, որ ընդդիմադիրները բոլորը միավորվեն մի հարկի տակ, կան ամբիցիաների, ֆինանսական եւ բազում խնդիրներ։ -Բանակցությունները գնում են, ես հիմա չեմ կարող ասել՝ ռեալ է, թե ռեալ չէ, սպասենք մի քանի օր եւ տեսնենք բանակցությունների արդյունքը։ -Առաջին նախընտրական դաշինքը ձեւավորվել է, դա Ելք դաշինքն է, որը նաեւ հայտարարեց, թե բաց են այլ ուժերի համար, «Համախմբումը» այդ դաշինքին դիմել է, թե՞ դաշինքում չեն ընդունում։ -Ես շրջանում եմ եղել եւ տեղեկություններ չունեմ վերջին բանակցություններից,հենց ունենամ, անպայման կներկայացնեմ։ Ես կարող եմ ասել միայն ու ասացի, որ այսպիսի դժվարությունը հաղթահարելու համար պետք է ամբողջ ուժերը համախմբել։ -Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է մտել ընդդիմադիր դաշտ, քաղաքական հայտ է ներկայացրել ու մամուլում տեղեկություններ կան Համախմբման ու Օհանյանի հնարավոր համագործակցության մասին։ Դուք Օհանյանի քայլը ինչպես եք գնահատում, ինչով է նա տարբերվում Հայաստանի մյուս քաղաքական գործիչներից, նրա շանսերն ինչպես եք գնահատում, չեք կարծում, որ նախկին իշխանավորին հեշտ է ճնշել, կես ճանապարհից հետ պահել։ -Հայաստանը հրաշքների երկիր է, այնպիսի մարդիկ են մտնում Ազգային ժողով, այնպիսի մարդիկ են քաղաքական դաշտում հաղթանակ տանում, որ այնպես բացառել ինչ որ մեկի հաղթանակը, ես դժվարանում եմ ասել։ Մենք գիտենք, թե ով ոնց է հարստացել եւ այլն, բայց եթե մյուսները շանս ունեն քաղաքական դաշտում հայտնվելու, ինչու մեկ ուրիշը չպետք է հայտնվի։ -Սեյրան Օհանյանը ամիսներ առաջ իշխանության հետ պատասխանատվություն էր կիսում, նրան ինչպես կընդունեն։ -Իշխանություններն այսօր այնքան խոցելի են, որ ամեն մի մարդ կարող է հայտնվել քաղաքական դաշտում, շատ խոցելի են: Անի Սահակյան

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am