Հանրապետականները պատրաստվում են հետ կանչել Obamacer-ը. «Ամերիկայի Ձայն»

Հանրապետականները հետ են կանչում նախագահ Օբամայի առողջապահական ապահովագրության ծրագիրը հայտնի որպես Obamacare: Դրա վերանայումը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունների շարքում է: Գրում է «Ամերիկայի Ձայն»-ը: Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է, որ Obamacare-ի հետ կանչման /լուծարման/ և դրա փոխարինման գործընթացները ընթանան զուգահեռ: «Առողջապահության նախարարի նշանակումից հետո մենք կսկսենք գործել միաժամանակ երկու ուղղություններով: Այն հետ կկանչվի /կլուծարվի/ և կփոխարինվի նոր ծրագրով: Դրա հետ կանչումն /լուծարումն/ ու փոխարինումը տեղի կունենա, հավանաբար, միաժամանակ, անգամ չի բացառվում՝ նույն ժամին: Դա բարդ գործընթաց է, բայց մենք կանցկացնենք առողջապահական այդ օրինագիծը և կբարելավենք առողջապահությունն այս երկրում»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը: Հինգշաբթի կայացած քվեարկության արդյունքում հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Սենատը հաստատեց պարզ մեծամասնության միջոցով ընդունված օրինագծերի հետ կանչման մեխանիզմը: Ներկայացուցիչների պալատում, ուր հանրապետականները ևս մեծամասնություն են կազմում, նման քվեարկություն է նախատեսված մոտ օրերս: Հանրապետականների առաջնորդները նախատեսում են Obamacare-ի հետ կանչման /լուծարման/ օրինագիծ ներկայացնել հունվարի վերջին: Գլխավոր խնդիրն այն է, թե ինչ է տեղի ունենալու հետ կանչումից հետո: Այս պահի դրությամբ հանրապետականների ճամբարում չկա միասնական դիրքորոշում, թե ինչպիսի ծրագիր առաջարկել Obamacare-ի փոխարեն, որն ապահովագրությունից զրկված 20 մլն ամերիկացիներին տրամադրել է առողջապահական ապահովագրություն: Դեմոկրատներն այս ծրագիրը ընդունել էին 2010 թվականին, երբ ամբողջապես վերահսկում էին Կոնգրեսը: Obamacare-ի ընդունումը ներկայացվում էր որպես կարևոր ձեռքբերում ինչպես առողջապահության ոլորտի ծախսերը նվազեցնելու, այնպես էլ անապահով խավին առողջապահական ապահովագրություն տրամադրելու հարցում: Հանրապետական կուսակցությունը դեմ էր ծրագրին՝ հիմնավորելով, որ այն չափազանց ծախսատար է:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Նրանք նույնիսկ չեն պատկերացնում Հայաստանին ուղղված սպառնալիքների չափը «Ով էլ դառնա Իրանի առաջնորդ` կսպանվի»․ Թրամփ ԱՄՆ պետքարտուղարն անընդունելի է համարել հարձակումները Թուրքիայի տարածքի վրա Ազդարարվեց թանկացումների մասին Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակը կժամանի Սպարապետի ստեղծած բանակը քանդեցին․ կառույցից հանվեց գաղափարը, հոգևորը և առաքելությունը Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել Փլուզվել է երկհարկանի ավտոտնակի երկրորդ հարկը․ տուժած կա Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարից կբռնագանձվի 4 անշարժ և շարժական գույք, 325.5 միլիոն դրամ 208 մլն դոլարի հավելյալ բեռ պետյուջեի վրա. Ֆիննախը թոշակների բարձրացումը ռիսկային է համարում․ «Հետք» Պայթյուն-փլուզում՝ Երևանի Ջրվեժ թաղամասում. կա վիրավոր, վնասվել են 8 ավտոմեքենաներ Նոր հրահանգ` ՔՊ-ականներին. «Հրապարակ» «Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են. «Հրապարակ» Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 31 գույք կճանաչվի հանրության գերակա շահ. «Փաստ» ՔՊ-ում գտել են նախընտրական քարոզարշավի կարգախոսը. «Հրապարակ» Սկսել են ավելի մեծ թափով գերծանրաբեռնել դատարանները. «Փաստ» Հայաստանը՝ ամերիկյան հեղինակավոր պարբերականի ուշադրության կենտրոնում. «Փաստ» Իշխանությունները պատրաստվում են հարցումների թվեր «կրակել». «Փաստ» Խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել». «Հրապարակ» Քննչական կոմիտեում առերեսում են կազմակերպել. «Ժողովուրդ» Արցախցի գործարարի գլխին ամպեր են կուտակվել. Հակոբջանյանը կկալանավորվի. «Ժողովուրդ» Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել 100% մասնակցություն առեւտրային կազմակերպությունում. փոխվարչապետ Խաչատրյանի հայտարարագրի հետքերով Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am