Մեկնարկել է բժիշկ Լիզայի վերջին հրաժեշտի արարողությունը
RIA Novosti-ն հայտնում է,որ Մոսկվայում մեկնարկել է Սև ծովում կործանված ինքնաթիռում գտնվող բժիշկ, «Արդար օգնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, մարդասիրական ծրագրերով հայտնի Ելիզավետա Գլինկայի, որն առավել հայտնի էր բժիշկ Գլինկա անունով, հրաժեշտի արարողությունը,որին անցկացվում է Մոսկվայի Նովոդևիչի մենաստանի Ուսպենսկի տաճարում։ Ավելի ուշ տեղի կունենա բժիշկ Լիզայի հուղարկավորությունը։ Հուղարկավորությունն ու հրաժեշտի արարողությունը անցկացվելու են ուղղափառ ծիսակարգով։ Տաճարում դրված է փակ դագաղը, նրա առաջ՝ Ելիզավետա Գլինկայի լուսանկարը՝ սգո ժապավենով։ Դագաղի հարևանությամբ դրված են սգո դափնեպսակներ ամուսնուց, որդիներից, մտերիմներից, ընկերներից։ Գլինկան որոշել էր անձամբ ուղեկցել մարդասիրական բեռը, որը նախատեսված էր Լաթաքիայի Տիշրին համալսարական հոսպիտալի համար:
