«Լևոն Երանոսյանի պարգևը հայ ժողովրդի հետ ոչ մի կապ չունի»․ Արտակ Զեյնալյան

Հայաստանի կառավարությունը չի ապահովել խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժ կիրառելու համար պատասխանատու իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց ողջամիտ և վստահելի հաշվետվողականություն։ Այս մասին ասվում է օրերս հրապարակված Human Rights Watch-ի 2017թ. Համաշխարհային զեկույցում: Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը շեշտեց, որ ինքը լիովին համամիտ է վերոնշյալ զեկույցում տեղ գտած այս գնահատականի հետ։ «Այդպիսի գնահատականներ մենք նախկինում տվել էինք և ընդհնարապես Human Rights Watch կազմակերպության նմանատիպ մոտեցումը ձևավորվում է մեր տված գնահատականների հիման վրա, այսինքն, ես ամբողջությամբ կիսում եմ դրանք»,-նշեց Արտակ Զեյնալյանը։ Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ դերակատարում ունի այդ հաշվետվողականությունը՝ ինչի մասին, որ խոսվում է զեկույցի մեջ, Արտակ Զեյնալյանը պատասխանեց․ «Պետությունը կլիներ ավելի ժողովրդավարական, ավելի իրավական, մարդիկ իրենց կզգային որպես իրենց երկրի տեր և նաև կզգային, որ երկրում փոփոխությունների շանս կա  և կարելի կլիներ հասնել արդյունքի, որ երկրում իշխանությունը հնարավոր է փոխել և ընտրական ինստիտուտների միջոցով ձևավորել նոր իշխանություն և հավատալ դրան»։ Իրավապաշտպան կազմակերպության զեկույցում մատնանշվում է նաև, որ 2016թ․ հուլիսին և օգոստոսին ՀՀ իշխանությունները կամայականորեն կալանավորել են բողոքի ցույցերի հետ առնչություն ունեցող տասնյակ մարդկանց: Նկատենք նաև, որ 2016թ-ի դեկտեմբերին  Սերժ Սարգսյանը ոսկե մեդալով է պարգևատրել Երևանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին  «հասարակական կարգի գերազանց պահպանության» համար, ով հուլիսի 29-ին մասնակցել է ընդդեմ ցուցարարների իրականացված ոստիկանական գործողություններին, ինչին անդրադարձ է կատարվել նաև այս զեկույցում։ Այս համատեքստում պարոն Զեյնալյանը ընդգծեց․ «Կարծում եմ, որ այդ պարգևը ոչ թե  Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի ժողովրդի անունից է տրված, այլ Սերժ Սարգսյանի անունից։ Դա անհատական, մասնավոր պարգև է, ինչը որևէ կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ։  Դա անհամարժեք է, որովհետև  ՀՀ-ն այդպիսի պարգև այդպիսի պարագայում տալ չի կարող»։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք՝ հայը ուժեղ է, արժանապատիվ. Սամվել Կարապետյան Patriot-ից էժան նոր հրթիռային համակարգեր են մշակում Նոր մանրամասներ դասախոսների ձերբակալությունից Չեմ հավատում, որ Գերմանիայի կանցլեր Մերցը չեղարկել է Սլովակիա իր այցը՝ մայիսի 9-ին Մոսկվա կատարած իմ այցի պատճառով․ Ֆիցո Միացյալ Նահանգները մշտական օդային պարեկություն են իրականացնում Իրանի սահմանների մոտ ՀԷՑ-ը զրկված է արդյունավետ դատական պաշտպանությունից, ՍԴ-ն մերժել է դիմումի քննությունը․ Pastinfo Հարկավոր է, որ ընդդիմադիր ուժերը և հասարակությունը շարունակեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ճնշումները Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան Մերցը և Թրամփը քննարկել են Իրանին և Ուկրաինային վերաբերող հարցեր Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս է եկել Եվրոպայի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում. Factor Ապրիլը Հայաստանում նորմայից ցուրտ էր և տեղումնառատ Ես այսօր իմ երեխաներին խորհուրդ չէի տա մեկնել Միացյալ Նահանգներ. Մերց Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է․ ArmLur.am Տավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ Դանիելյան Սևանա լճի ափին կառուցվելիք ճեմուղու երկարությունը 10 կմ-ից դարձել է 2.8 կմ. «Հետք» Հունիսի 7-ի ընտրությունները Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է․ քաղաքագետ Դիլիջանի համայնքապետարանն՝ ընդդեմ քարոզչական պաստառների Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև Գաղտնի նկարահանումներով բացահայտվել է, որ թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIP (տեսանյութ) Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, քեզանից զզվում եմ, իմ երեխուն կարա՞ս հետ բերես. զnհվածի մայրը՝ Փաշինյանին Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հիմնական դժվարության մասին Հոսպիտալացվածների վիճակը հիմնականում թեթև է, սպասում ենք «բականալիզների» պատասխանին. Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն «Ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ». Միհրան Մախսուդյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am