Պուտինը Տվերի շրջանի տաճարում դիմավորել է Սուրբ Ծնունդը
lenta.ru-ն գրում է,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է սուրբծննդյան արարողությանը Տվերի շրջանի Տուրգինովի գյուղի տաճարում:Պուտինը եկեղեցուն, որտեղ կնքվել են իր ծնողները, նվիրել է Մայր Աստվածամոր սրբապատկերը, և նայել է տաճարին կից հոգևոր-կրթական կենտրոնի շենքը: Տաճարի վանահայրը երկրի ղեկավարին ցույց է տվել սպորտային սրահը, լողավազանը, արհեստների սենյակը, համաժողովների սրահը: «Շենքն արդեն պատրաստ է երեխաներին ընդունելուն»,ասել է Պուտինը: Պուտինն արդեն երկրորդ անգամ է Սուրբ Ծնունդը դիմավորում այս տաճարում: Նա մասնակցել է սուրբծննդյան արարողությանը այս եկեղեցում նաև 2011 թվականին:
