Ո՞ւմ դժբախտությունն է Կարեն Կարապետյանը

Պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսում վարչապետ Կարեն Կարապետյանն արձանագրել է լրջագույն տապալում առաջին հերթին իբրև քաղաքական գործիչ: Պատասխանելով լրագրողների հարցին՝ վարչապետը հայտարարել է, թե ինքը առաջարկի դեպքում չի համաձայնվի գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը: «Կարծում եմ՝ նման առաջարկ չի լինի, եթե լինի, չեմ համաձայնվի»,- ասել է  վարչապետը: Անդրադառնալով սեփական թիմին՝ Կարեն Կարապետյանը նաև ասել է, որ որդեգրել է հետևյալ կարգախոսը. «Մենք գիտենք՝ ինչ ենք ուզում անել, գիտենք՝ ումով ենք անելու, և մենք հետևողական ենք լինելու»: Քաղաքական տեսանկյունից սա, մեղմ ասած, լրջագույն վրիպում է. Կարեն Կարապետյանը առ այսօր չի գիտակցում և չի կարողանում հարմարվել այն մտքին, որ թիմը Հայաստանի հանրապետական կուսակցությունն է, որովհետև ինքը՝ որպես վարչապետ, առաջադրվել և ընտրվել է այդ կուսակցության կողմից: Հետևաբար Կարեն Կարապետյանը, որպես այդպիսին, առանձին թիմ ունենալ չի կարող, այն պարզ պատճառով, որ ինքը՝ Կարեն Կարապետյանը, Սերժ Սարգսյանի թիմի անդամ է:  Այլ հարց, որ Կարեն Կարապետյանը  չի կարողանում ինտեգրվել այդ թիմում և անընդհատ խոսում է իր թիմի մասին: Թիմ ասելով՝ նա նկատի ունի իր շրջապատի ներկայացուցիչներին, որոնց նա՝ իբրև պրոֆեսիոնալների, բերել է կառավարություն և վստահել պատասխանատու պաշտոններ: Կարեն Կարապետյանի թիմակիցները, սակայն, հիմնականում անգլիախոս, բիզնեսում հաջող կարիերա արած, սակայն  քաղաքականության մեջ բացարձակապես անփորձ կադրեր են,  զուրկ մեր իրականության համար չափազանց կարևոր լիդերության հատկանիշներից: Գաղափարական նորամուծությունների և կրեատիվ ծրագրային առաջարկների առումով ևս Կարապետյանի թիմակիցներն առանձնապես չեն փայլել: Բայց եթե անգամ նրա պրոֆեսիոնալ թիմը շատ բարձրակարգ լիներ, միևնույնն է, քաղաքական պատասխանատվությունը քաղաքական թիմին է վերապահված: Կհաջողի Կարապետյանը՝ դա կլինի ՀՀԿ-ի քաղաքական հաղթանակը, կձախողի՝ դա ևս ՀՀԿ-ի ձախողումը կլինի: Այս տեսանկյունից, երբ Կարեն Կարապետյանը հայտարարում է, թե ինքը կհրաժարվի նախընտրական շտաբի ղեկավար լինելուց, թերևս նկատի ունի, որ ընտրությունների կազմակերպման պատասխանատվություն չի ուզում կրել: Ընտրությունը, որպես այդպիսին, քաղաքական պրոցեսի մի մասն է միայն: Այդ նույն պրոցեսի մի մասն է նաև կառավարության, վարչապետի և նրա կաբինետի ձևավորումը: Քաղաքական պրոցեսի պատասխանատվությունը Կարեն Կարապետյանն արդեն իսկ ստանձնել է՝ նա համաձայնվել է դառնալ Հայաստանի վարչապետ, հետևաբար հայտարարությունը, թե ինքը չի համաձայնվի դառնալ նախըտրական շտաբի պետ, նույնն է, թե նորապսակները հայտարարեն, թե իրենք  նույն ննջասենյակում չեն գիշերելու: Պատասխանելով հարցին, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու ինքը ընտրություններից հետո, Կարեն Կարապետյանն ասել է, որ ինքն այդ հարցին կպատասխանի 2018 թվականից հետո. <<Ինչո՞ւ եք շտապում. երբ որ կգա 2018 թվականը, այն ժամանակ էլ այդ հարցին կպատասխանեմ>>: Սա Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունն է, որը նա մի քանի անգամ արդեն արել է՝ պատասխանելով այն հարցին, թե 2018-ից հետո, երբ կսպառվի նրա նախագահության ժամկետը, ինքը պատրաստվում է դառնալ ՀՀ վարչապետ՝ հաշվի առնելով, որ նոր սահմանադրությամբ գլխավոր քաղաքական պաշտոնը դառնում է վարչապետի պորտֆելը: Հիմա նույն բանը ասում է Կարեն Կարապետյանը: Սերժ Սարգսյանը ըստ էության չի հրաժարվել իշխանությունն իր ձեռքում պահելու մտադրությունից և 2018-ից հետո շատ հնարավոր է, որ ցանկություն հայտնի դառնալ վարչապետ: Վարչապետի պաշոտնը ստանձնելու սկզբնական փուլում Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ հաջողելու դեպքում ինքը մտադիր է երկար աշխատել, իսկ եթե չհաջողի, ապա կհեռանա: Լավ աշխատելն ու հաջողելը, իհարկե, հարաբերական հասկացություն են. առայժմ հայտնի է միայն, որ նոր վարչապետի գալուց հետո 3000 հոգի ազատվել է աշխատանքից, փոխարենը հայտնի  չէ որևէ փաստ  թեկուզ մեկ նոր աշխատատեղի ստեղծման մասին: Կարեն Կարապետյանը նաև  նշել է, որ եթե ինքը Հայաստանում հինգ տարվա մշտական բնակության վերաբերյալ օրենքի պահանջին չհամապատասխանի, ապա ՀՀԿ-ի ցուցակում չի ընդգրկվի: Իսկ ցուցակում չընդգրկվելու դեպքում նա դեֆակտո չի կարող լինել ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն, կամ էլ կարող է լինել, եթե ՀՀԿ-ն նման քաղաքական առաջադրում անի: Կարապետյանը թեպետ քաղաքական գործիչ չէ, բայց նա վստահաբար հասկանում է, որ իր քաղաքական ապագան անորոշ է, և այն մեծապես կախված է Սերժ Սարգսյանից, ուստի ինքը ստիպված է գործել նրա ցանկությունների և հրամանների տիրույթում: Եվ սա թերևս Կարեն Կարապետյանի, ՀՀԿ-ի, ինչու  չէ նաև Հայաստանի դժբախտությունն է:   Դավիթ  Մանուկյան

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am