Լիտվան ցանկանում է ՌԴ-ի հետ սահմանին պատ կառուցել
Lietuvos žinios պորտալը հայտնում է,որ Լիտվայի 2017 թվականի պետական բյուջեն նախատեսում է Կալինինգրադի շրջանի հետ սահմանին պատի կառուցում: Լիտվայի և Կալինինգրադի շրջանի պետական սահմանին տեղադրված են միայն հատուկ նշաններ և 13 մետրանոց հսկողության գիծ: Լիտվայի Ներքին գործերի նախարար Էյմուտիս Միսունասի խոսքով` պաշտոնական Վիլնյուսը 2017-ին առաջին անգամ կհատկացնի 3,6 մլն եվրո` ռուսական էքսկլավի հետ սահմանին պատ կառուցելու նպատակով: «Այդ միջոցները պետք է բավարարեն ցանկապատի կառուցմանը: Դրա մոտ կտեղադրվի սահմանային վերահսկողության համակարգ, որի համար միջոցները կգտնվեն գալիք տարի»,- ասել է նախարարը և վստահեցվել է, որ սահմանային ցանկապատը չի դառնա «Չինական պատ», քանի որ դրա հիմնական նպատակն է սահմանափակել մաքսանենգությունը դեպի Լիտվա:
