Պաղեստինի նախագահը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ
Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 14-ին Վատիկանում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ: Այս մասին տեղեկացնում է Վատիկանի ռադիոն:Աբասը քահանայապետին է բերել քար Գողգոթայից, ինչպես նաև երկու սրբապատկեր Հիսուսի և Սուրբ ընտանիքի պատկերով։ Ֆրանցիսկոս պապը պաղեստինցի առաջնորդին շնորհել է վերջերս ավարտված Գթասրտության հոբելյանական տարվա հիշատակի մեդալ և արաբերեն թարգմանված իր երկու գրքերը։ Հանդիպումը կրել է հիմնականում մասնավոր բնույթ։ Հանդիպմանը կողմերը խոսել են Սուրբ Աթոռի և Պաղեստինի միջև հարաբերությունների մասին: Ֆրանցիսկոս պապն ու Աբբասն անդրադարձել են Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման գործընթացին` հույս հայտնելով, որ կողմերի միջև ուղղակի բանակցությունները կարող են նպաստել բռնության դադարեցմանը:
