ՌԴ ԱԳՆ-ն դժվարանում է Անդրեյ Կառլովին փոխարինող գտնել
ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովի խոսքով Թուրքիայում Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածու գտնել այնքան էլ հեշտ չէ: Այս մասին գրում է TACC-ը: «Ադեկվատ թեկնածու գտնել այնքան էլ հեշտ չէ: Թեև, իհարկե, նման «աշխույժ» և մեր երկրի համար կարևոր տարածաշրջանում, ինչպիսին Թուրքիան է, դեսպանի պաշտոնը երկար թափուր մնալ չի կարող»,- ասել է նա:
