Զենքով գաղտնարան է հայտնաբերվել
Աֆրիկայի հյուիսում գտնվող իսպանական Սեուտ անկլավում հակաահաբեկչական գործողության արդյունքում Ազգային Գվարդիան երկու մարդ է ձերբակալել և զենքով գաղտնարան հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է EFE գործակալությունը։
Գաղտնարանը հայտնաբերվել է լեռնային տեղանքում՝ կասկածյալներից մեկի ավտոտնակի մոտակայքում։
Իսպանիայի ՆԳ նախարարության տվյալների համաձայն՝ խոսքը վտանգավոր հանցագործների մասին է:
