Obamacare-ը շուտով պատմություն կդառնա․ Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պարտադիր բժշկական ապահովագրության ծրագիրը (Obamacare), որի հեղինակը գործող նախագահ Բարաք Օբաման է, կվերացնի։ինչպես ասել է Թրամփը ԱՄՆ-ը չի կարող իրեն թույլ տալ նման թանկարժեք ծրագիր։ «Բժշկական սպասարկման վերաբերյալ «անթույլատրելի միջոցներով» այդ Օրենքը շուտով պատմություն կդառնա»,-գրել է Թրամփը Twitter-ում։
