Էրդողանը պետք է ցմահ ազատազրկման դատապարտվեր. քրդամետ պատգամավոր
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Ադանայից ընտրված պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը հայտարարել է, որ իր խմբակցության երկու համանախագահներն ու մի շարք պատգամավորներ ազատազրկման մեջ են գտնվում ազատ խոսելու համար: Այս մասին գրում է demokrathaber.org-ը։ «Եթե խոսելն այս երկրում պատժվում է, ապա նախագահը պետք է ցմահ ազատազրկման դատապարտվեր: Եթե անգամ նախակրթարանի տարիքի երեխաներին հարցնեք, թե ով է Թուրքիայում ամենաշատախոս մարդը, կասեն` Էրդողանը: Դա բոլորը գիտեն: Գնացեք, շուկայում, թաղամասում, ամեն տեղ հարցրեք, բոլորը կասեն` Ռեջեփ Թայիփ Էրդողան», - ասել է Բեշթաշը:
