Ռուսաստանը չեչեն մարտիկների է ուղարկում Սիրիա․ «Նովայա գազետա»
«Ռոսգվարդիայի» չեչեն մարտիկները պատրաստվում են մասնակցել Սիրիայում ցամաքային գործողությանը, գրում է «Նովայա գազետա» պարբերականը՝ ներկայացնելով ասվածի վկայությունները։«Նովայա Գազետա»-ի տրամադրության տակ գտնվում է 2 գրքույկ, որը թերթին փոխանցել է Ահմադ Քադիրովի անվան ՆԳՆ հատուկ գնդի նախկին աշխատակիցներից մեկը։ Գրքույկները բաժանել են են ջոկատի զինծառայողներին։Առաջին գրքուկը կոչվում է «Տեսողական թարգմանիչ (Սիրիական Արաբական Հանրապետություն)»։ Տեղեկատվությունը ներկայացված է թեմատիկ նկարների տեսքով։ Երկրորդ գրքույկը կրում է «Խորհուրդ զինծառայողներին Սիրիական Արաբական Հանրապետությունում մարտական խնդիրներ կատարելիս» խորագիրը։ 10 էջից բաղկացած գրքույկում առկա է հակիրճ տեղեկատվություն երկրի մասին, որտեղ ընթանում են մարտական գործողությունները։
