19-ամյա ուսանողին սպաողը պատմում է՝ ինչպես է դանակով հարվածել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Վարդան Բադալյանի և Վլադիմիր Ասատրյանի, ինչպես նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ուղեկցությամբ Երևան քաղաքի Վարդանանց 28 շենքի բակում տեղադրված զրուցարան բերվեց Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Կրաեն Չատիկյանը: Այս պահին ընթերականների և Կ. Չատիկյանի փաստաբանի ներկայությամբ սպանության վայրում տեղի է ունենում քննչական փորձարարություն: Կ. Չատիկյանը ներկայացնում է՝ որտեղից և ինչպես է եկել նշված բակ և զրուցարանում հանդիպել իր կողմից սպանված, Երևան քաղաքի բնակիչ, 19-ամյա Վահե Մուրադյանին և իր կողմից դանակահարված, Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 18-ամյա Ռաֆիկ Մարտիրոսյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրան դեպքի վայր են բերել ձեռնաշղթայված՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ժամանակավոր պահման վայրից: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Վարդան Բադալյանի և Վլադիմիր Ասատրյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում նոր մանրամասներ էին պարզվել, ինչպես նաև հայտնի էր դարձել որոշ անձանց ինքնությունը, ովքեր եղել էին Վարդանանց 28 շենքի բակում տեղադրված զրուցարանում։ Պարզվել էր, որ սպանված Վ. Մուրադյանը սովորում էր Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 1-ին կուրսում, ով մահացու վնասվածքը ստացել է կրծքավանդակի ձախ հատվածում՝ կտրած-ծակած վերքով։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել Սարի Թաղի 7-րդ փողոցի 53 տան բնակիչ, ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող, 18-ամյա Ռաֆիկ Խաչիկի Մարտիրոսյանը՝ ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ։ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության /վարչության պետ , ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյան/, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի /վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյան/, ՔՀԲ բաժնի /բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատողները /բաժնի պետ Արամ Հովհաննիսյան/ և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ, քննչական բաժնի պետ Վ. Մեսրոպյանի և ՀԿԳ ավագ քննիչներ Վ. Բադալյանի և Վ. Ասատրյանի գլխավորությամբ ձեռնարկելով ստացված օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումները, ոստիկանության Կենտրոնական բաժին էին բերման ենթարկել Կոտայքի մարզի Ակունք գյուղի 7-րդ փողոցի բնակիչ, ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող, 21-ամյա Կարեն Հովհաննեսի Չատիկյանին, Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի 31 շենքի բնակիչ, 18-ամյա Գևորգ Կարենի Տերտերյանին, ով նույնպես ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող է, Երևան քաղաքի Ե. Քոչարի փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 18-ամյա Դավիթ Արթուրի Մանձիկյանին, ով նույնպես ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող է, ինչպես նաև ոստիկանություն են հրավիրել Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 28/1 շենքի բնակիչ, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող, 19-ամյա Սերգեյ Արմենի Գրիգորյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների շնորհիվ պարզվել էր, որ Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում Կ. Չատիկյանը, Գ. Տերտերյանը և Կոտայքի մարզի Արամուս գյուղի Ջերմատան փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 18-ամյա Քաջիկ Գագիկի Հակոբյանը վիճաբանել են Վ. Մուրադյանի, Ռ. Մարտիրոսյանի, Դ. Մանձիկյանի, Ս. Գրիգորյանի, ինչպես նաև Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 26/1 շենքի բնակիչ, 18-ամյա Անրի Արմենի Ալեքսանյանի հետ, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Կ. Չատիկյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Վ. Մուրադյանի կրծքավանդակի ձախ մասին և Ռ. Մարտիրոսյանի ձախ սրունքին։ ՀԿԳ ավագ քննիչ Վ. Ասատրյանի որոշմամբ Կ. Չատիկյանը ձերբակալվել էր և տեղափոխվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման ժամանակավոր վայր։ 19-ամյա Վահե Մուրադյանին սպանելու կասկածանքով ձերբակալված 21-ամյա Կարեն Չատիկյանը k Ստահակի կողմից սպանված, 19-ամյա Վահե Մուրադյանը v Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի s ss sss

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք՝ հայը ուժեղ է, արժանապատիվ. Սամվել Կարապետյան Patriot-ից էժան նոր հրթիռային համակարգեր են մշակում Նոր մանրամասներ դասախոսների ձերբակալությունից Չեմ հավատում, որ Գերմանիայի կանցլեր Մերցը չեղարկել է Սլովակիա իր այցը՝ մայիսի 9-ին Մոսկվա կատարած իմ այցի պատճառով․ Ֆիցո Միացյալ Նահանգները մշտական օդային պարեկություն են իրականացնում Իրանի սահմանների մոտ ՀԷՑ-ը զրկված է արդյունավետ դատական պաշտպանությունից, ՍԴ-ն մերժել է դիմումի քննությունը․ Pastinfo Հարկավոր է, որ ընդդիմադիր ուժերը և հասարակությունը շարունակեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ճնշումները Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան Մերցը և Թրամփը քննարկել են Իրանին և Ուկրաինային վերաբերող հարցեր Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս է եկել Եվրոպայի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում. Factor Ապրիլը Հայաստանում նորմայից ցուրտ էր և տեղումնառատ Ես այսօր իմ երեխաներին խորհուրդ չէի տա մեկնել Միացյալ Նահանգներ. Մերց Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է․ ArmLur.am Տավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ Դանիելյան Սևանա լճի ափին կառուցվելիք ճեմուղու երկարությունը 10 կմ-ից դարձել է 2.8 կմ. «Հետք» Հունիսի 7-ի ընտրությունները Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է․ քաղաքագետ Դիլիջանի համայնքապետարանն՝ ընդդեմ քարոզչական պաստառների Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև Գաղտնի նկարահանումներով բացահայտվել է, որ թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIP (տեսանյութ) Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, քեզանից զզվում եմ, իմ երեխուն կարա՞ս հետ բերես. զnհվածի մայրը՝ Փաշինյանին Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հիմնական դժվարության մասին Հոսպիտալացվածների վիճակը հիմնականում թեթև է, սպասում ենք «բականալիզների» պատասխանին. Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն «Ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ». Միհրան Մախսուդյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am