Պատմական օրեր. երկու նախագահների պատգամը ամերիկացիներին ու աշխարհին

«Իմ ժամանակ Ռուսաստանը շատ ավելի կհարգի մեզ», վստահեցնում է Թրամփը Անցած 2 օրերը ամենակարևորն էին ամերիկացիների ու աշխարհի համար: ԱՄՆ-ի ընտրյալ և գործող նախագահները հանդես եկան ելույթներով: Նյու Յորքի «Թրամփ թաուերում» երեկ ԱՄՆ ընտրյալ նախագահի առաջին մամուլի ասուլիսն էր։ Սա ընտրություններից հետո Դոնալդ Թրամփի համար ամենակարևոր օրն էր: Ոչ միայն նրա համար. ոչ աշխարհն ուշադրությամբ հետևում էր նրա ասուլիսին: Ընդ որում, Թրամփի վարկանիշը զգալիորեն իջել է՝ 2016թ. նոյեմբերին կայացած ընտրություններից հետո: Ըստ The Independent-ի՝ հարցումը, որն անցկացվել է Քվինիփեքսի համալսարանին առընթեր հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից` Թրամփի գործողություններին հավանություն է տալիս բնակչության 37 տոկոսը: Սա զգալի անկում է նոյեմբերի վերջի 44 տոկոսի համեմատությամբ: Ամերիկացիների մեծամասնությունը (51 տոկոսը) դժգոհ է ընտրված նախագահից: Հանրապետականին ավելի ու ավելի հոռետեսորեն են գնահատում նաև արտասահմանում: Եթե նոյեմբերին 59 տոկոսը կարծում էր, թե Թրամփի օրոք ԱՄՆ-ի վիճակը կբարելավվի, ապա այժմ այդ ցուցանիշը կազմում է 52 տոկոս: Միևնույն ժամանակ հարցման մասնակիցների 34 տոկոսը (41 տոկոսի համեմատությամբ) այն համոզմունքն ունի, որ նա ավելի լավ նախագահ կլինի, քան Բարաք Օբաման: Այսպիսով, ամենակարևոր հարցը, որի մասին խոսեց Թրամփը` Ռուսաստանի հետ հարաբերություններն էին: Թրամփը նշեց, որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հարաբերություններում տեղի չի ունենա «վերաբեռնում», քանի որ գոյություն չունի վերաբեռնման որևէ կոճակ։ Նրա խոսքերով՝ ամերիկյան նոր վարչակարգը կա՛մ կլուծի ռուսական կողմի հետ առկա խնդիրները, կա՛մ էլ չի լուծի։ Թրամփը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն իր նախագահության ժամանակ ավելի շատ կհարգի ԱՄՆ-ը. «Իմ ժամանակ Ռուսաստանը շատ ավելի կհարգի մեզ։ Մյուս երկրները՝ ներառյալ Չինաստանն ու Մեքսիկան, նույնպես ավելի շատ կհարգեն մեզ»։ Թրամփը նաև ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր կառավարման ժամանակ այլևս կիբեր հարձակումներ չի գործի ԱՄՆ սերվերների դեմ։ Թրամփը հույս ունի կարգավորել հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ՌԴ-ի հետ պայքարել «Իսլամական պետության» դեմ: «Ռուսաստանը կարող է օգնել մեզ պայքարել ԻՊ-ի հետ», ասել է Թրամփը: «Եթե Պուտինին դուր է գալիս Թրամփը, դա կոչվում է առավելություն», նկատել է նա: Միաժամանակ, նա ասել է, որ նույնպես կարող է կոշտ լինել ՌԴ-ի նկատմամբ: «Ո՞վ է հավատում, որ Քլինթոնը կոշտ է եղել է Պուտինի նկատմամբ, քան Թրամփը», հարց ուղղեց Թրամփը: «Ես չգիտեմ, կկարողանամ կարգավորել հարաբերությունները Պուտինի հետ, սակայն դրա հույսն ունեմ»,- եզրափակել է Թրամփը: Ապա Թրամփը ուշագրավ մեկնաբանություն թողեց Twitter-ի իր միկրոբլոգում` նշելով, թե ոչ մի կապ չունի ՌԴ-ի հետ և ՌԴ-ն երբևէ չի փորձել ճնշում գործադրել իր վրա։ Թրամփը ՌԴ-ի հետ կապերի մասին վարկաբեկիչ նյութեր հրապարակելու համար խոստացել է պատժել BuzzFeed կայքին. «Նրանք պատասխան կտան։ BuzzFeed-ը աղբ է»։ Հիշեցնենք, որ հունվարի 11-ին BuzzFeedը հրապարակեց բրիտանական հետախուզության նախկին գործակալի գաղտնի զեկույցը, որն առնչվում էր ՌԴ-ի հետ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորքային կապերի մասին։ Փաստաթղթում նշված էր, որ 2013-ին Թրամփը Մոսկվա կատարած այցի ժամանակ տեղավորվել է «Ռիտց Կառլտոն» նախագահական համարում, որտեղ ժամանակին իջևանել են Բարաք և Միշել Օբամաները։ Հաղորդվել էր նաև, որ Թրամփը մարմնավաճառներ էր կանչել և նրանց կարգադրել էր միզել այն նույն անկողնուն, որում հանգստացել է նախագահական զույգը։ Զեկույցի հեղինակն ընդգծել է, որ ՌԴ Անվտանգության դաշնության ծառայության աշխատակիցների ձեռքում կա համապատասխան տեսանյութ, որոնք շուրջօրյա ռեժիմով գրանցում են հյուրանոցի նախագահական համարների բոլոր կարևոր հյուրերին։ Հավելենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ լրագրողներին ասել է, որ Կրեմլը Թրամփին վարկաբեկող նյութեր չունի: Այդ լուրերը, որ ավելի վաղ, հիշեցնենք, Թրամփը ևս հերքել էր՝ անվանելով կեղծ և «քաղաքական վհուկների որս», Պեսկովը բացարձակ անհեթեթություն է որակել՝ հայտարարելով, թե նման կեղծիքների նպատակն է վնաս հասցնել ռուս - ամերիկյան հարաբերություններին: Իսկ Օբաման ամերիկացիներին կոչ է անում է պաշտպանել ժողովրդավարությունը Թրամփի ասուլիսից առաջ` հրաժեշտի ասուլիս տվեց ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման` կոչ անելով պաշտպանել ժողովրդավարությունն ու շարունակել պայքարը հանուն մարդու իրավունքների ու հավասարության: Սա էր նրա պատգամն ամերիկացիներին՝ հրաժեշտի ելույթում: Օրեր անց պաշտոնավարումն ավարտող նախագահը վերջին ուղերձը որոշել էր հղել Չիկագոյից, որտեղից սկսել է քաղաքական կարիերան: «Հենց այստեղ էր, որ ես հասկացա՝ փոփոխությունները տեղի են ունենում միայն այն ժամանակ, երբ շարքային քաղաքացիներն են մտնում գործընթացի մեջ՝ միասնաբար պահանջներ առաջ քաշելով», ասաց Օբաման՝ հիշեցնելով իր նախընտրական խոստումը․ «Այո, մենք կարող ենք, կարող ենք և հասանք մեր նպատակներին»: «Եթե ես ձեզ ութ տարի առաջ ասեի, որ Ամերիկան դուրս է գալու մեծ դեպրեսիայից, վերագործարկելու է ավտոարտադրությունը՝ մտնելով աշխատատեղերի ստեղծման՝ պատմության մեջ ամենաերկար փուլ, եթե ասեի, որ մենք նոր էջ ենք սկսելու Կուբայի ժողովրդի հետ հարաբերություներում, որ առանց գեթ մեկ կրակոցի դադարեցնելու ենք Իրանի միջուկային ծրագիրը, և ոչնչացնելու ենք սեպտեմբեր 11-ի կազմակերպչին, դուք գուցե արձագանքեիք, թե շատ բարձր նշաձող ենք սահմանում: Սակայն, մենք այդ ամենն արեցինք, դո՛ւք արեցիք, և ձեր շնորհիվ Ամերիկան հիմա ավելի լավ ու ամուր երկիր է, քան ութ տարի առաջ», - ասաց Օբաման: Որևէ բառ չասելով իր հաջորդի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակի կամ կուսակից Հիլարի Քլինթոնի պարտության մասին, Օբաման միայն նշեց. «Դեպի առաջ յուրաքանչյուր երկու քայլից հետո Ամերիկան ասես մեկ քայլ ետ է գնում»: «Ժողովրդավարությունը հիմա ձեր կարիքն ունի», - դիմելով դահլիճում հավաքված հազարավորներին՝ հայտարարեց նա, կոչ անելով պաշտպանել սկզբունքներն ու արժեքները, որ տասնամյակներ շարունակ առանցքային են եղել ԱՄՆ-ի համար: «Մեր կենսակերպի պաշտպանությունը միայն մեր զինվորականների գործը չէ, և ինչպես որ մենք՝ քաղաքացիներս, աչալուրջ ենք արտաքին հարձակումների նկատմամբ, նույն կերպ զգոն պետք է լինենք, որ չթուլանան սկզբունքները, որ մեզ դարձնում են այն, ինչ մենք կանք», - ասաց ԱՄՆ 44-րդ նախագահը: Ելույթի մեծ մասը նվիրելով ժողովրդավարությանը՝ Օբաման նշեց, որ այսօր այն վտանգում են մոլեռանդ ծայրահեղականները, որ իբրև թե խոսում են իսլամի անունից, ինչպես նաև աշխարհիկ բռնապետերը, որոնք արհամարհում են օրենքի գերիշխանությունը, չեն հանդուրժում այլակարծությունն ու խոսքի ազատությունը և վստահ են, որ զենքը կամ քարոզչամեքենան են ի վերջո որոշում՝ որն է ճիշտը, որը՝ սխալ: «Մենք պետք է նրանցից զգուշանանք, բայց ոչ թե երկյուղենք», - շեշտեց Օբաման: «Իսլամական պետություն»-ը կփորձի սպանել անմեղ մարդկանց, սակայն նրանք չեն կարող հաղթել ԱՄՆ-ին, քանի դեռ մենք չենք դավաճանել մեր Սահմանադրությանն ու սկզբունքներին: Ռուսաստանի կամ Չինաստանի նման մրցակիցները չեն կարող հասնել աշխարհում մեր ունեցած ազդեցությանը, քանի դեռ մենք չենք հրաժարվել այն ամենից, ինչին հավատում ենք, դառնալով մեկ այլ գերտերություն, որը սպառնում է իր փոքր հարևաններին», - ասաց նա: Օբաման շեշտեց, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը կոչնչացվի. «Մենք ոչնչացրել ենք տասնյակ հազարավոր ահաբեկիչների, այդ թվում՝ Ուսամա բեն Լադենին։ ԴԱԻՇ-ի դեմ միջազգային կոալիցիան, որը մենք գլխավորում ենք, ոչնչացրել է խմբավորման հրամանատարներին և հետ գրավել տարածքների շուրջ կեսը։ ԴԱԻՇ-ը կոչնչացվի և նրանք, ովքեր սպառնում են Ամերիկային, անվտանգության մեջ չեն լինի»։ Նա նաև հավելել է, որ հետախուզության, իրավապահ մարմինների խիզախ աշխատակիցների շնորհիվ ահաբեկչական ոչ մի խմբավորում վերջին 8 տարիների ընթացքում չի կարողացել խոշոր հարձակում պլանավորել և իրագործել ԱՄՆ-ի դեմ։ Այսպիսով, ԱՄՆ պատմության մեջ առաջին աֆրոամերիկացի նախագահը կոչ արեց նաև առավել հանդուրժող լինել ու շարունակել պայքարը խտրականության դեմ՝ անուղղակիորեն, թերևս, հիշեցնելով Դոնալդ Թրամփի հայտարարությունները ներգաղթյալների հոսքը դադարեցնելու մասին: «Տարիներ ի վեր նորեկները իրենց ներկայությամբ ոչ թե թուլացրել, այլ հզորացրել են Ամերիկան, և երբ նրանք բողոքի ցույցեր են անցկացնում, առանձնահատուկ վերաբերմունք չեն պահանջում, այլ՝ հավասարություն, ինչը և մեր հիմնադիր հայրերն են խոստացել», - ընդգծեց նա: «Տասը օրից աշխարհը ամերիկյան ժողովրդավարության մարմնավորման՝ իշխանության խաղաղ փոխանցման ականատեսը կդառնա», - փաստեց Օբաման, ընդգծելով՝ ի վերջո, ԱՄՆ-ը մնում է աշխարհի ամենահարուստ, հզոր ու հարգված երկիրը, «մեր երիտասարդությունը, էներգիան, բազմազանությունը, անվերջ նորարարության ու ռիսկի գնալու կարողությունը երաշխավորում են, որ ապագան մերն է»: Զգացմունքային ելույթի ավարտին ԱՄՆ 44-րդ նախագահը չկարողացավ զսպել արցունքները կնոջը՝ Միշելին դիմելիս: «Վերջին 25 տարիների ընթացքում դու ոչ միայն իմ կինն ես եղել ու երեխաներիս մայրը, այլև իմ լավագույն ընկերը, դու Սպիտակ տունը հասանելի դարձրիր բոլորի համար: Ես հիանում եմ քեզնով, ողջ երկիրն է հիանում քեզնով», կնոջն ասաց պաշտոնից հեռացող ամուսինը: Թամար Բագրատունի

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am