ԴԱԻՇ-ի զինյալները Մոսուլի կենտրոնում պայթեցրել են Տիգրիս գետի բոլոր կամուրջները
ԴԱԻՇ-ի զինյալները Մոսուլի կենտրոնում ոչնչացրել են Տիգրիս գետի բոլոր կամուրջները, հայտնում է Իրաքի ԶՈւ հրամանատարության մամուլի ծառայությանը։ Ավելի վաղ Sky News Arabia-ն հայտնել էր, որ Իրաքի բանակի հատուկ ստորաբաժանումը դաշնային ոստիկանության ջոկատների հետ իրենց վերահսկողության տակ են վերցրել 5 կամուրջներից մեկը, որը միավորում է Մոսուլով անցնող Տիգրիսի աջ և ձախ ափերը։
